Բեռնում Events

« All Events

  • This իրադարձություն has passed.

Զարթուցիչ 15

Մայիսի 10 @ 8:00 ա. - 5:00 ե.

Իրադարձություն Navigation

Մայիսի 10 | 7:10 — 9:10

 

Ողջույն,

Ես Գրիգորն եմ՝ «Զարթուցիչ»-ի հիմնադիրը: Կարծում եմ շատերդ լսել եք Զարթուցիչի մասին և միգուցե շատ-շատերն էլ չեն լսել:

Կարճ լինելու համար կասեմ, որ «Զարթուցիչը թրեյնինգ + ակումբ» ֆորմատի նախագիծ է,  որին մեկ տարվա ընթացքում արդեն մասնակցել են  1000-ից ավել մարդ՝ ավելի կոնկրետ 1011 մարդ:

Ինձ ու մեր ռեզիդենտներին հաճախ են հարցնում. «Իսկ ի՞նչ է Զարթուցիչը ու ի՞նչ է տալիս մարդկանց»:

Եթե հնարավոր է պատասխանել այս հարցին կարճ՝ մի քանի բառով, ապա կասեմ հետևյալ 5 կետի մասին՝

1. ՊՐԱԿՏԻԿ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ: Զարթուցիչը թրեյնինգ է, որտեղ կան կարևոր գործիքներ Ձեր ուշադրությունը, հիշողությունը, կրեատիվությունը զարգացնելու և տարբեր պրոբլեմները (բիզնեսում ու անձնական կյանքում) լուծելու համար:

2. ՈՉ ԽՈՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ լուծումները կարող եք գտնել Զարթուցիչում (այնպիսի խնդիրներ, որոնք բավականաչափ մեծ չեն հոգեբանին դիմելու համար, բայց բավականաչափ փոքր էլ չեն ինքնուրույն լուծելու համար):

3. ԱՄԵՆԱՐԱԳ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ մեզ հետ լինում է, երբ մեզ մոտ լինում են «բացահայտումներ»՝ inside-ներ և մտածելակերպի ու պատկերացումների փոփոխություններ (mindshift): Վստահ եմ՝ Դուք ունեք կյանքի շատ ճիշտ ու օբյեկտիվ պատկերացումներ գումար աշխատելու, անձնական կյանքի ,ինքնազարգազման և շատ ու շատ հարցերի մասին, միայն կավելացնեմ, որ Զարթուցիչն ավելի կհարստացնի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 180 աստիճանով կփոխի դրանք:

4. ԱՄԵՆԱՀԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ  լինում է այն ժամանակ, երբ մենք մտնում ենք համապատասխան միջավայր: Ոչինչ այնքան հեշտ ու աննկատ չի փոխում մարդկանց, որքան ճիշտ ընտրված շրջապատը: Շրջապատը նաև տալիս է վեկտոր մեր գործողություններին:

5. ՆՈՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ  Զարթուցիչը նաև նոր ծանոթությունների հոյակապ հարթակ է, որտեղ Դուք կծանոթանաք և՛ գործարար-գործատուների հետ, և՛ տարբեր մասնագետների, և՛ մի գուցե նաև Ձեր 2-րդ կեսի հետ:

Այս 5 կետով փորձեցի հակիրճ պատասխանել «Ի՞նչ է Զարթուցիչը» հարցին:

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՈՐ, հայտնվելով Զարթուցիչում՝ Դուք, անկախ Ձեր քայլերից , կդառնաք ավելի շփվող, ավելի զարգացող, ավելի հաջողակ, ավելի արդյունավետ: Դուք կծանոթանաք մոտ 100 նոր ու հետաքրքիր մարդու հետ, իսկ անդամակցելով ակումբին՝ մոտ 1100 մարդու հետ՝ ովքեր, ինչպես և դուք, ունեն բազմաթիվ ռեսուրսներ Ձեզ (դուք էլ իրենց) օգտակար լինելու համար:

Մասնակցե՛ք Զարթուցիչի անվճար 0 դասին ոչ միայն այս 5 կետերի, այլև շատ ավելիի մասին մանրամասն իմանալու համար:

ԵՐԱՇԽԻՔ՝
Եվ իհարկե, մասնակցելով դուք միայն կշահեք, քանի որ «Զարթուցիչ» -ից դժգոհ մնալու դեպքում, առանց հարցեր տալու, Ձեր գումարը ետ կվերադարձվի …

Կարող եք զանգահարել ու լի՜քը հարցեր տալ Հայկին (Զարթուցիչի թիմի ղեկավար)
098 45 15 96, 099 45 15 96 կամ 041 45 15 97 (Յուքոմ)

YouTube-ի մեր ալիքում կգտնեք արժեքավոր հոլովակներ:

Իմ պաշտոնական էջը Facebook-ում:

Facebook-ում բացել ենք նաև «Զարթուցիչ»-ի 0 դասի ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ, որտեղ մինչ բուն միջոցառումը կարող եք գտնել Ձեր հարցերից շատերի պատասխանները:

Մանրամասներ

Ամսաթիվ՝
Մայիսի 10
Ժամանակ՝
8:00 ա. - 5:00 ե.
Գրգիգոր Առաքելյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են