Բեռնում Events

« All Events

  • This իրադարձություն has passed.

Զարթուցիչ 16

Հունիսի 19 @ 7:00 ե. - 10:00 ե.

Իրադարձություն Navigation

Հունիսի 19 | 7:10 — 9:10

Բարև Ձեզ:

Ես Գրիգորն եմ՝ Զարթուցիչի հիմնադիրը: Կարծում եմ շատերդ լսել եք Զարթուցիչի մասին և միգուցե շատ-շատերն էլ չեն լսել:

Ինձ ու մեր ռեզիդենտներին հաճախ են հարցնում. «Իսկ ի՞նչ է Զարթուցիչը ու ի՞նչ է տալիս մարդկանց»:

Կարճ լինելու համար կասեմ, որ Զարթուցիչը «թրեյնինգ + ակումբ» ֆորմատի նախագիծ է, որին մեկ տարվա ընթացքում արդեն մասնակցել են (անդամակցել են) 1200-ից ավել մարդ և՝
(5 կետ)

1. ՊՐԱԿՏԻԿ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ: Զարթուցիչը թրեյնինգ է, որտեղ կան կարևոր գործիքներ Ձեր ուշադրությունը, հիշողությունը, կրեատիվությունը զարգացնելու և տարբեր պրոբլեմները (բիզնեսում ու անձնական կյանքում) լուծելու համար:


2. ՈՉ ԽՈՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ լուծումները կարող եք գտնել Զարթուցիչում (այնպիսի խնդիրներ, որոնք բավականաչափ մեծ չեն հոգեբանին դիմելու համար, բայց բավականաչափ փոքր էլ չեն ինքնուրույն լուծելու համար):

3. ԱՄԵՆԱՐԱԳ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
մեզ հետ լինում է, երբ մեզ մոտ լինում են «բացահայտումներ»՝ insight-ներ և մտածելակերպի ու պատկերացումների փոփոխություններ (mindshift): Վստահ եմ՝ Դուք ունեք կյանքի շատ ճիշտ ու օբյեկտիվ պատկերացումներ գումար աշխատելու, անձնական կյանքի ,ինքնազարգազման և շատ ու շատ հարցերի մասին, միայն կավելացնեմ, որ Զարթուցիչն ավելի կհարստացնի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 180 աստիճանով կփոխի դրանք:

4. ԱՄԵՆԱՀԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
լինում է այն ժամանակ, երբ մենք մտնում ենք համապատասխան միջավայր: Ոչինչ այնքան հեշտ ու աննկատ չի փոխում մարդկանց, որքան ճիշտ ընտրված շրջապատը: Շրջապատը նաև տալիս է վեկտոր մեր գործողություններին:

5. ՆՈՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Զարթուցիչը նաև նոր ծանոթությունների հոյակապ հարթակ է, որտեղ Դուք կծանոթանաք և՛ գործարար-գործատուների հետ, և՛ տարբեր մասնագետների, և՛ մի գուցե նաև Ձեր 2-րդ կեսի հետ:

ԽՈՍՏՈՒՄ: Հայտնվելով Զարթուցիչում՝ Դուք, անկախ Ձեր քայլերից , կդառնաք ավելի շփվող, ավելի զարգացող, ավելի հաջողակ, ավելի արդյունավետ: Դուք կծանոթանաք մոտ 100 նոր ու հետաքրքիր մարդու հետ, իսկ անդամակցելով ակումբին՝ մոտ 1200 մարդու հետ՝ ովքեր ինչպես և Դուք, ունեն բազմաթիվ ռեսուրսներ Ձեզ (Դուք էլ իրենց) օգտակար լինելու համար:

Այս 5 կետով փորձեցի հակիրճ պատասխանել «Ի՞նչ է Զարթուցիչը» հարցին:

Մասնակցե՛ք Զարթուցիչի անվճար 0 դասին ոչ միայն այս 5 կետերի, այլև շատ ավելիի մասին մանրամասն իմանալու համար:

ԵՐԱՇԽԻՔ՝
Եվ իհարկե, մասնակցելով Դուք միայն կշահեք, քանի որ «Զարթուցիչ»-ից դժգոհ մնալու դեպքում, առանց հարցեր տալու, Ձեր գումարը կվերադարձվի …

Կարող եք զանգահարել ու լի՜քը հարցեր տալ Հայկին (Զարթուցիչի թիմի ղեկավար)
098 45 15 96, 099 45 15 96 կամ 041 45 15 97 (Յուքոմ)

YouTube-ի մեր ալիքում կգտնեք արժեքավոր հոլովակներ:

Իմ պաշտոնական էջը Facebook-ում:

Facebook-ում բացել ենք նաև «Զարթուցիչ»-ի 0 դասի ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ, որտեղ մինչ բուն միջոցառումը կարող եք գտնել Ձեր հարցերից շատերի պատասխանները:

Մանրամասներ

Ամսաթիվ՝
Հունիսի 19
Ժամանակ՝
7:00 ե. - 10:00 ե.
Գրգիգոր Առաքելյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են